Archive

Posts Tagged ‘10 արտահայտություն’

10 արտահայտություն, որոնցից հետո հասկանում ես, որ FB-ն քեզ «տարել ա»

August 22, 2011 Leave a comment

Եթե երբևէ ասել ես «Ես կարող եմ Ֆեյսբուք չմտնել» կամ «Ջա՛ն, 2000 ընկեր ունեմ», ապա հավանաբար արժե կարդալ այս հոդվածը, որպեսզի հասկանաս սոցիալական ցանցերի արքայից կախվածություն ունես, թե ոչ: Socialtimes.com կայքի փորձագետները հետազոտություն են կատարել և պարզել այն 10 մոլագար արտահայտությունները, որոնցից հետո պարզ է դառնում Ֆեյսբուքից կախվածությունը:

1. «Ես Ֆեյսբուքից կախվածություն չունեմ»

Եթե այսպես ես պատասխանում որևէ մեկին, ով համոզում է քեզ, որ դու կախվածության մեջ ես, ապա ամենայն հավանականությամբ դու իրոք կախվածության մեջ ես: Մի պահ մտածիր՝ ինչքան ժամանակ ես ծախսում Ֆեյբուքում և ինչպես ես այն օգտագործում:

2. «Վա՛յ, էս վաղը պրոֆիլի նկար եմ դնելու»

Քանի՞ անգամ ես լսել կամ արել այս արտահայտությունը party-ների ժամանակ: Որևէ մեկը քեզ լուսանկարում է ծիծաղելի իրավիճակում կամ շատ գրավիչ տեսքով, իսկ վերջում, նկարները դիտելիս, առանց մտածելու բացականչում ես այս նախադասությունը: Բայց անմիջապես մի զարմացած միտք է անցնում քո գլխում. «Մի՞թե ամբողջ օրը Ֆեյսբուքի մասին եմ մտածում»… Պատասխանն է. «ԱՅՈ»:

3. «Հիմա չեմ կարող դուրս գալ: Տեսնեմ, ով ա ինձ tag արել երեկվա նկարներում»:

Շաբաթ առավոտ է և դու արթնացել ես գլխացավով երեկվա party-ից հետո, բայց նստել ես համակրգչի առջև և 5 րոպե մեկ ստուգում ես, որպեսզի համոզվես, որ ոչ ոք քեզ չի նշի այդ սարսափելի լուսանկարներո՞ւմ: Դու Ֆեյսբուքից կախվածություն ունես: Գնա մի բաժակ սուրճ խմիր:

4. «Որ խորանում ես, Ֆեյսբուքը մարդկության համար շատ կարևոր ա»

Շատ մարդիկ պաշտպանում են Ֆեյբուքը: Սակայն կան ոմանք, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում դա անելու համար: Փորձում ես համոզել, որ Ֆեյսբուքը կենսական նշանակություն ունի մարդկության գոյատևման համա՞ր: Թեթև տար: Դու պարզապես կախվածություն ունես Ֆեյսբուքից:

5. «Ջա՛ն, 2000 ֆռենդ»

Մեկնաբանություններն ավելորդ են: Վտանգավոր խաղի մեջ ես, որն իսկական ընկերության հետ կամ չունի: Հիշիր դա:

6. «Աննան հենց նոր լայք տվեց Արմանի քոմենթը Ժաննայի վոլի վրա»

Եթե այդքան ոգևորվել ես այն փաստով, որ ինչ-որ մեկը հավանել է ընկերոջ մեկնաբանությունը մեկ այլ մարդու պատին, ապա հվանաբար Ֆեյսբուքից կախվածություն ունես: Իհարկե, կան մադրիկ, ովքեր արձագանքում են որոշակի մեկնաբանություններին: Բայց եթե նման բաներից բավականություն ես ստանում, ապա Ֆեյսբուքը քեզ «տարել ա»:

7. «Ես ուզում էի FrontierVille-ի 50 միավոր գնեի, բայց հետո մտացեծի, որ 2000-ն ավելի լավ ա»

Ֆեյսբուքի խաղերի նկատմամբ կախվածությունը սկզբում չի զգացվում, բայց գնալով աճում է անհավանական արագությամբ: Եվ եթե գնում ես 2000 ոսկե դրամ, հաստատ կաղվածություն ունես:

8. «Ջնջվում եմ Ֆեյբուքից» կամ «Ես ատում եմ Ֆեյբուքը»

… հետո հասկանում ես, որ չես կարող, որովհետև կախվածության մեջ ես, կամ …հասկանում ես, որ այդպես չէ, որովհետև սիրում ես Ֆեյբուքը:

9. «Ի՞նչ e-mail, Ֆեյսբուքով ուղարկի»

Ամբողջ աշխարհում երիտասարդները դադարում են օգտվել էլէկտրոնային փոստերից՝ անցնելով Ֆեյսբուքի հաղորդագրություններին: Այն վայրկյանից, երբ դու էլ այդպես վարվես, կընկնես կախվածության մեջ:

10. «Էէէէ՛… ինչի՞ խմբակային չաթ չկա էս Ֆեյսբուքում»

Եթե տխրում ես այս առիթով և այնքան ես նվիրված Ֆեյսբուքին, որ չես էլ մտածում հաղորդակցման այլ միջոցների մասին (օրինակ՝ գնալ և տեսնել ընկերներիդ), դու կախվածության մեջ ես:

Աղբյուր: Socialtimes.com

Թարգմանությունը՝ Jnews.am (R.J.)

Advertisements
%d bloggers like this: