Archive

Archive for the ‘My Posts’ Category

At the Doctor’s


 

http://www.pixton.com/widget/2

Categories: My Posts Tags: , , , , , , ,

Ցկցկան լուրեր. Հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)

September 20, 2011 Leave a comment

M'Tiko

Համացանցում մեկնարկել է նոր ժամանցային-լրատվական նախագիծ, որը կոչվում է «Urish News»: Հաղորդման «Urishությունը» կայանում է նրանում, որ լուրերը մատուցվում են երաժշտության ներքո:

Ավանդական մեդիայի սիրահարները հավանաբար աթոռից վայր կընկնեն իմանալով, որ «Urish News»-ի շնորհիվ այժմ շաբաթվա իրադարձություններին հնարավոր է տեղեկանալ միաժամանակ «ցկցկալով» ռեփային ռիթմերի և հնչյունների ներքո: Read more…

Բարին միշտ հաղթում է. «Աննա» հ/ս-ը պաշտոնապես համարվեց «ԱՂԲ»

September 5, 2011 2 comments

Վերջապես շատերի նյարդերի վրա ազդող հեռուստահաղորդումների և սերիալների դեմ սկսեցին ինչ-որ քայլեր ձեռնարկվել:

Ինչպես հայտնում է asekose.am կայքը՝ Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից սեպտեմբերի 2-ից 4-ն անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:

Փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար:

«Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

Իրականում այս նախաձեռնությունը շատ ճիշտ մեթոդներով պայքարում է բթացնող և դեպրեսիայի մեջ գցող «աղբերի» դեմ: Տեսնես՝ «Աննայի» ֆանատներն ինչպե՞ս կնշեն այս հաղթանակը…

Տանիքում

August 28, 2011 2 comments

Կանգնած եմ բարձրահարկ շենքի տանիքին: Տեսնում եմ՝ ինչպես է մութը կամաց-կամաց մեկը մյուսի հետևից կուլ տալիս ամպերին: Լսում եմ քաղաքի աղմուկը. մարդիկ, մեքենաներ, երաժշտություն… Քամին անցնում է մարմնիս միջով՝ վեր հանելով վերնաշապիկս: Դիմացի շենքերում սկսում են հատիկ-հատիկ դեղնել բաց պատուհանները: Երեկո է սկսվում:

Բայց տխուր չեմ: Ամեն տեսակ միտք անցնում է գլխովս: Ինքս ինձ հարցեր եմ տալիս, որոնց պատասխանները գուցե երբեք չգտնեմ: Գիտեմ, որ շատ հարցերում անհաջող եմ եղել: Գիտեմ, որ եթե ուրիշ որոշումներ կայացնեի, հիմա ավելի երջանիկ կլինեի: Բայց չեմ դժգոհում: Կյանքս դասավորվում է: Մի քիչ այլ կերպ, քան պատկերացնում էի, բայց դասավորվում է:

Սակայն զգում եմ՝ մի բան չի հերիքում: Մի չնչին մանրուք, որը հանգիստ չի տալիս ամեն օր: Մի փոքրիկ դետալ, որը չի թողնում կենտրոնանալ ու հավաքվել: Մի անէական հանգամանք, որը երևի ինձ բերել է այս տանիք: Երազա՞նք եմ հետապնդում: Դժվար թե այս տանիքում: Ռոմանտիկա՞ եմ փնտրում: Ինչի՞ս է պետք: Իսկ ի՞նչ…

Մի վայրկյան: Քայլեր եմ լսում: Մարդ կա մեջքիս հետևում: Կանգնեց: Պտտվում եմ: Աղջիկ է:

– Կներեք, – խոսեց, – չգիտեի, որ այստեղ մարդ կա:

– Կներեք, – խոսեցի, – չգիտեի, որ սա Ձեր տեղն է:

– Ես այստեղ հաճախ եմ գալիս:

– Իսկ ես առաջին անգամ: Բայց արդեն գնում եմ…

– Կարող եք մնալ: Տանիքը մեծ է:

– Ես երբեք նման բան չեմ արել:

– Առաջին անգա՞մ եք ինքներդ Ձեզ հետ մնում, – ժպտաց:

– Հենց նոր հասկացա, որ այո, – ժպտացի:

– Օգտակար է:

– Գուցե:

Մոտեցավ: Վերցրեց ձեռքս: Քայլեց դեպի տանիքի եզրը: Կանգնեց ամենածայրին ու ինձ էլ քաշեց այդ կողմ: Քամին ուժեղացավ՝ անցնելով նրա մազերի միջով:

– Զգո՞ւմ եք, – գրեթե գոռաց:

– Քամի է, – գրեթե գոռացի:

– Մաքրում տանում է բոլոր մտքերը: Ազատում է հոգսերից:

– Բայց չէ՞ որ հենց իջնենք տանիքց, թե՛ մտքերը, թե՛ հոգսերը կվերադառնան:

– Այո: Բայց հենց հիմա ազատ ենք… Վայելի՛ր:

Քամին հանդարտվեց: Մի քայլ հետ գնացինք: Նայեցի նրա աչքերի մեջ: Զգացի՝ ազատ եմ: Զգացի՝ դատարկ չեմ:

– Գիտես, երբեք տանիքի վրա որևէ մարդու հետ չեմ ծանոթացել… այն էլ՝ աղջկա… այն էլ՝ այսպիսի աղջկա… որի հետ դեմ չէի լինի մեկ անգամ էլ հանդիպել… թեկուզ ոչ տանիքում….

Ժպտաց: Ես էլ ժտպացի…

10 արտահայտություն, որոնցից հետո հասկանում ես, որ FB-ն քեզ «տարել ա»

August 22, 2011 Leave a comment

Եթե երբևէ ասել ես «Ես կարող եմ Ֆեյսբուք չմտնել» կամ «Ջա՛ն, 2000 ընկեր ունեմ», ապա հավանաբար արժե կարդալ այս հոդվածը, որպեսզի հասկանաս սոցիալական ցանցերի արքայից կախվածություն ունես, թե ոչ: Socialtimes.com կայքի փորձագետները հետազոտություն են կատարել և պարզել այն 10 մոլագար արտահայտությունները, որոնցից հետո պարզ է դառնում Ֆեյսբուքից կախվածությունը:

1. «Ես Ֆեյսբուքից կախվածություն չունեմ»

Եթե այսպես ես պատասխանում որևէ մեկին, ով համոզում է քեզ, որ դու կախվածության մեջ ես, ապա ամենայն հավանականությամբ դու իրոք կախվածության մեջ ես: Մի պահ մտածիր՝ ինչքան ժամանակ ես ծախսում Ֆեյբուքում և ինչպես ես այն օգտագործում:

2. «Վա՛յ, էս վաղը պրոֆիլի նկար եմ դնելու»

Քանի՞ անգամ ես լսել կամ արել այս արտահայտությունը party-ների ժամանակ: Որևէ մեկը քեզ լուսանկարում է ծիծաղելի իրավիճակում կամ շատ գրավիչ տեսքով, իսկ վերջում, նկարները դիտելիս, առանց մտածելու բացականչում ես այս նախադասությունը: Բայց անմիջապես մի զարմացած միտք է անցնում քո գլխում. «Մի՞թե ամբողջ օրը Ֆեյսբուքի մասին եմ մտածում»… Պատասխանն է. «ԱՅՈ»:

3. «Հիմա չեմ կարող դուրս գալ: Տեսնեմ, ով ա ինձ tag արել երեկվա նկարներում»:

Շաբաթ առավոտ է և դու արթնացել ես գլխացավով երեկվա party-ից հետո, բայց նստել ես համակրգչի առջև և 5 րոպե մեկ ստուգում ես, որպեսզի համոզվես, որ ոչ ոք քեզ չի նշի այդ սարսափելի լուսանկարներո՞ւմ: Դու Ֆեյսբուքից կախվածություն ունես: Գնա մի բաժակ սուրճ խմիր:

4. «Որ խորանում ես, Ֆեյսբուքը մարդկության համար շատ կարևոր ա»

Շատ մարդիկ պաշտպանում են Ֆեյբուքը: Սակայն կան ոմանք, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում դա անելու համար: Փորձում ես համոզել, որ Ֆեյսբուքը կենսական նշանակություն ունի մարդկության գոյատևման համա՞ր: Թեթև տար: Դու պարզապես կախվածություն ունես Ֆեյսբուքից:

5. «Ջա՛ն, 2000 ֆռենդ»

Մեկնաբանություններն ավելորդ են: Վտանգավոր խաղի մեջ ես, որն իսկական ընկերության հետ կամ չունի: Հիշիր դա:

6. «Աննան հենց նոր լայք տվեց Արմանի քոմենթը Ժաննայի վոլի վրա»

Եթե այդքան ոգևորվել ես այն փաստով, որ ինչ-որ մեկը հավանել է ընկերոջ մեկնաբանությունը մեկ այլ մարդու պատին, ապա հվանաբար Ֆեյսբուքից կախվածություն ունես: Իհարկե, կան մադրիկ, ովքեր արձագանքում են որոշակի մեկնաբանություններին: Բայց եթե նման բաներից բավականություն ես ստանում, ապա Ֆեյսբուքը քեզ «տարել ա»:

7. «Ես ուզում էի FrontierVille-ի 50 միավոր գնեի, բայց հետո մտացեծի, որ 2000-ն ավելի լավ ա»

Ֆեյսբուքի խաղերի նկատմամբ կախվածությունը սկզբում չի զգացվում, բայց գնալով աճում է անհավանական արագությամբ: Եվ եթե գնում ես 2000 ոսկե դրամ, հաստատ կաղվածություն ունես:

8. «Ջնջվում եմ Ֆեյբուքից» կամ «Ես ատում եմ Ֆեյբուքը»

… հետո հասկանում ես, որ չես կարող, որովհետև կախվածության մեջ ես, կամ …հասկանում ես, որ այդպես չէ, որովհետև սիրում ես Ֆեյբուքը:

9. «Ի՞նչ e-mail, Ֆեյսբուքով ուղարկի»

Ամբողջ աշխարհում երիտասարդները դադարում են օգտվել էլէկտրոնային փոստերից՝ անցնելով Ֆեյսբուքի հաղորդագրություններին: Այն վայրկյանից, երբ դու էլ այդպես վարվես, կընկնես կախվածության մեջ:

10. «Էէէէ՛… ինչի՞ խմբակային չաթ չկա էս Ֆեյսբուքում»

Եթե տխրում ես այս առիթով և այնքան ես նվիրված Ֆեյսբուքին, որ չես էլ մտածում հաղորդակցման այլ միջոցների մասին (օրինակ՝ գնալ և տեսնել ընկերներիդ), դու կախվածության մեջ ես:

Աղբյուր: Socialtimes.com

Թարգմանությունը՝ Jnews.am (R.J.)

Երևանի քարտեզ անվճար Wi-Fi ինտերնետով


Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, նույն ինքը անվանի բլոգեր Kornelij Glas-ը, որոշել է թեթևացնել երևանցի «ինտերնետամոլների» գործը և Google Map-ի օգնությամբ ստեղծել է Երևան քաղաքի անվճար Wi-Fi ինտերնետի քարտեզ: Տեսնես, ինչո՞ւ ավտոբուսները չի նշել :D…

Շնորհակալություն, Kornelij:

Հին օրերի վերադարձը «Հանրապետականում»


Երեկ՝ հունիսի 30-ին կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանց» Երևան – «Մետալուրգ» Ռուսթավի (չգիտեմ, թե Առաջին լրատվականը որ աղբյուրից է օգտվել, բայց իրենց կայքում հյուրերի քաղաքը նշել են Քութաիսի) հանդիպումը:

Անձամբ գտնվելով մարզադաշտում` կարող եմ վստահ փաստել. նման խայտառակ խաղ վերջին տարիներին «Հանրապետականը» չէր տեսել: Այնպիսի տպավորություն էր, որ 1998 թվականն է: Որովհետև այն ժամանակ էր, որ 0-1 հաշվով պարտությունը մեզ համար ուրախության առիթ էր: Այսօր հայ ֆուտբոլասերը սովորել է լավ խաղին և դրական արդյունքներին: Իսկ այն ինչ անում էր «Բանանցը» բակի ֆուտբոլ էլ չէր:

Ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, որը խաղադաշտ դուրս գալու համար աշխատավարձ է ստանում (ինչքան էլ որ լինի) չկարողանա հարվածել գնդակին, երբ նրան ոչ ոք չի խանգարում. նրա ոտքը գնդակից մոտ 10 սանտմետր հեռավորության վրա ցանուցրիվ արեց 10 միլիարդ Co2H2O2 մոլեկուլ՝ օդ:

Իսկ «Բանանցի» գլխավոր (շեշտում եմ՝ գլխավոր) մարզիչ պարոն Նազարյանը տեղյակ չի, թե ինչո՞ւ իր թիմն այդպիսի «ֆուտբոլ» խաղաց: Այո, այո: Նա մամուլի ասուլիսի ժամանակ հենց այդպես էլ ասաց.

«Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, բայց իրոք պասիվ էին խաղում»:

Իսկ ո՞վ, եթե ոչ գլխավոր մարզիչը պետք է իմանա՝ ինչու է իր թիմը վատ խաղում: Լավ է՝ գոնե նկատել է, որ պասիվ էին:

Չէի ասի, որ վրացիները լավ էին խաղում: Սակայն կարևորն այն է, որ ԽԱՂՈւՄ էին: Ու արժանի հաղթանակ տարան՝ պատժելով հակառակորդին:

Իսրյելցի մրցավարն էլ արեց ամեն ինչ, որ մեր տղաները կարողանան մի բան անել: Նույնիսկ խաղադաշտից հեռացրեց գոլ խփած հարձակվողին հաջողությունը չափազանց բուռն տոնելու համար:

Ամեն դեպքում, «Բանանցը» ոչինչ չցուցադրեց: Նույնիսկ վերջին րոպեներին անցկացրաց մի քանի գրոհենրը, որոնք, փառք Աստծո, ավարտվեցին հարվածով վրացիների դարպասին, չկանխեցին հանդիսատեսին իր դժգոհությունն արտահայտելուց: «Բանանցը» շտապ և գլխիկոր հեռացավ մարզադաշտից:

Տեսնենք՝ ինչ կլինի հաջորդ շաբաթ: Լինենք լավատես… 😛

%d bloggers like this: