Home > My Posts > Ցկցկան լուրեր. Հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)

Ցկցկան լուրեր. Հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)


M'Tiko

Համացանցում մեկնարկել է նոր ժամանցային-լրատվական նախագիծ, որը կոչվում է «Urish News»: Հաղորդման «Urishությունը» կայանում է նրանում, որ լուրերը մատուցվում են երաժշտության ներքո:

Ավանդական մեդիայի սիրահարները հավանաբար աթոռից վայր կընկնեն իմանալով, որ «Urish News»-ի շնորհիվ այժմ շաբաթվա իրադարձություններին հնարավոր է տեղեկանալ միաժամանակ «ցկցկալով» ռեփային ռիթմերի և հնչյունների ներքո:

Լուրերի նման մտահղացման հեղինակն է 19-ամյա Տիգրան Մնացականյանը, ով հիփ-հոփի սիրահար է և գերազանց տիրապետում է բիթբոքսի նրբություններին` բերանով արտաբերելով երաժշտական (հիմնականում հարվածային) գործիքների հնչյուններ:

Երիտասարդը, ծանոթանալով գերմանական և ռուսական նմանատիպ հաղորդումներին, որոշեց ստեղծել հայկական տարբերակը: «Օրինակ` Գերմանիայում հեռուստաալիքներից մեկի լուրերից անմիջապես հետո ցուցադրում են ռեփ-նորություններ: Իսկ ռուսական «Rapinfo» հաղորդումը «YouTube»-ում ընդամենը երեք շաբաթական է: Այսինքն՝ մենք ընդհանրապես հետ չենք նրանցից», – ասում է Տիգրանը, ով շրջապատում հայտնի է որպես M’Tiko:

«Urish News»-ի հաղորդավարը համոզված է, որ լուրերի այս ձևաչափը կհետաքրքրի այն երիտասարդներին, ովքեր հեռու են լրատվական հաղորդումներից և կնպաստի, որ նրանք էլ հետաքրքրվեն լրատվությամբ:

«Այստեղ հետաքրքիր վանկային խաղ կա: Իմաստը ժամանցի, նախասիրությունների միջոցով տեղեկատվություն հասցնելն է հասարակության որոշակի շերտերին», – ասում է Տիգրանը: «Առաջին ամիսն աշխատանքների ուղղությունը կլինի ավելի շատ ժամանցային շոու պատրաստելը, սակայն գնալով լրատվության դերը ավելի կբարձրանա»:

«Urish News» հաղորդումների պատրաստմանը Տիգրանին օգնում են նրա մտերիմ ընկերները: 3-4 րոպե տևողությամբ «Urish News» ժամանցային-լրատվական հաղորդումներին հնարավոր է հետևել շաբաթական մեկ անգամ Hayfanat.com կայքում:

«Հաղորդումներին կհրավիրենք նաև հայտնի երաժիշտների, որոնք պարտադիր չի լինեն ռեփերներ, բայց նրանց հետ կփորձենք շփվել ռեփի լեզվով: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի լսել օրինակ մեր փոփ-աստղերին ռեփ կարդալուց»,- ասում է Տիգրանը:

«Urish News»-ի ստեղծագործական խումբն ասում է, որ անդրադառնալու են բոլոր ակտուալ թեմաներին՝ քաղաքականություն, մշակույթ, սպորտ և այլն: Առաջին թողարկման մեջ արդեն տեղ են գտել լուրեր Հայաստատնի Հանրապետության անկախության 20-ամյակի, Արամ Ասատրյանի որդու` Green Card  ստանալու փորձի, «Playboy» ամսագրի և այլ թեմաների շուրջ: Մի խոսքով՝ տղաները խոստանում են մատուցել հնարավորինս բազմաժանր, թեթև և հետաքրքիր նորություններ:

M’Tiko-ն հայցում է ռեփով չհետաքրքրվող մեծահասակների ներողամտությունը, քանի որ հաղորդումը նախատեսված է երիտասարդների համար, բայց չի բացառում նաև, որ այն հավանեն նաև տարեց մարդիկ, որը նրան միայն կոգևորի:


Աղբյուր: JNews.am


Advertisements
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: